ՄԻՆՉԵՎ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեաժողովրդավարական միության (ՔԺՄ) ղեկավար Անժելա Մերկելը կրկին դեմ է հանդես եկել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը, տեղեկացնում է DPA գերմանական գործակալությունը: ԵՄ-ին նման անդամակցություն ցանկալի չէ, հայտարարել է նա Հաննովերում կայացած Ավետարանչական եկեղեցական համագումարում: Ինչպես նշել է Մերկելը, մինչեւ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սկսվելը, երկիրը հոկտեմբերի 3-ին պետք է ունենա մեծ նախադրյալներ, օրինակ` Կիպրոսի ճանաչումը եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---