28 նոյեմբերի 2012 - 19:56 AMT
Եգիպտոսի դատարանները գործադուլ են հայտարարել` ի նշան նախագահի ընդունած հրամանագրերի դեմ բողոքի

Եգիպտոսի բարձրագույն դատարանները հայտարարել են, որ կդադարեցնեն իրենց աշխատանքները` ի նշան նախագահի ընդունած հրամանագրերի դեմ բողոքի, որոնցով նա ընդլայնել է իր լիազորությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ցույցին իր մասնակցության մասին է հայտարարել են Եգպտոսի Քննչական և Վերաքննիչ դատարանները: Գործադուլին կմասնակցի նաև Բարձրագույն սահմանադրական դատարանը, հաղորդում է The Washington Post-ը` հղելով տեղական մամուլին: