28 նոյեմբերի 2012 - 20:13 AMT
Իվանիշվիլին մտադիր է կրճատել Սահակշվիլիի վրա ծախսվող գումարը

Վրաստանի նախագահին պահելը բավականին թանկ է պետական գանձարանի համար, չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես կրկին բարձրցնում եմ նախագահի ծախսերի կրճատման հարցը: Նախագահին պահելը պետական գանձարանին օրեկան արժենում է 150 հազար լարի»,-ասել է Իավանիշվիլին:

Ըստ նրա, Վրաստանն այնքան էլ հարուստ երկիր չի, որպեսզի իրեն նման ծախսեր թույլ տա: