28 նոյեմբերի 2012 - 20:12 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին

Նոյեմբերի 28-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից: Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: