Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավարին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցման կետերի արդիականացման աշխատանքների իրականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավարին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---