29 նոյեմբերի 2012 - 09:27 AMT
«168 ժամ». Ծառուկայանի առաջադրումը ՀԱԿ-ում միայն Տեր-Պևորոսյանն ու Զուրաբյանն են ցանկանում

Ըստ Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրների, ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, կհայտարարի, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաև միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հեռանկարից սարսափած ՀԱԿ-ի անդամները կարծում են, որ դա կլինի իրենց միակ փրկությունը և ՀԱԿ-ը կխուսափի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը սատարելու հեռանկարից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լևոն Տեր-Պևորոսյանն ու Լևոն Զուրաբյանը»,- գրում է «168 ժամը»։