ԱԱ-2014-ի 50 հազար տոմսեր անվճար կբաժանվեն Բրազիլիայի կարիքավորներին

ԱԱ-2014-ի 50 հազար տոմսեր անվճար կբաժանվեն Բրազիլիայի կարիքավորներին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ին և աշխարհի առաջնություն-2014-ին Բրազաիլիայի պատրաստվածության վերջին ստուգման ժամանակ երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելուին տրամադրել է Մունդիալի 50 հազար տոմս, որպեսզի դրանք անվճար բաժանվեն կարիքավորներին:

Վալկեն ժամանել է Բրազիլիա, որտեղ Ռեբելուի, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստներ Բեբետոյի և Ռոնալդոյի հետ միասին ստուգումնր կանցկացնի 12 քաղաքներից երեքում: Վերջիններս պետք է ընդունեն աշխարհի առաջնությունը: Այդ քաղաքներն են Ռիո դե Ժանեյրոն, Սան Պաուլուն և Կուրիտիբուն:

«50 հազար տոմսերը կբաժանվեն նրանց, ովքեր չեն կարողանում գնել անգամ ամենաէժան տոմսերը»,-Ռեբելուի խոսքը փոխանցում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---