10 ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» գրանցել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների 42% աճ

10 ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» գրանցել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների 42% աճ

PanARMENIAN.Net - 2012 թվականին դեռ շարունակվել է դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի նվազումը Հայաստանի բանկային համակարգում (ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցումները S.W.I.F.T. համակարգով, ինչպես նաև այլ վճարային համակարգերով իրականացվող ֆիզանձանց դրամական փոխանցումները): Այդ մասին հաղորդել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ 2012թ. 10 ամիսների ընթացքում բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ծավալը կրճատվեց մոտ 9%-ով: Միաժամանակ գրանցվել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի աճ: 2011թ. համեմատ այն կազմել է մոտ 42% (2011թ.`11 736 063 ԱՄՆ դոլար, 2012թ.`16 634 878 ԱՄՆ դոլար): 10 ամիսների ընթացքում ավելացել է ինչպես վճարային համակարգերով (2011թ.`18 590, 2012թ.` 27 006), այնպես էլ բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը (28 235-ից մինչև 38 429): Դա պայմանավորված է մեր բանկի հաճախորդների թվաքանակի աճով, ինչը, համաձայնեք, շատ գոհացուցիչ է»,- ասել է Խաչատրյանը:

Անդրադառնալով 2013-ին բանկի սպասումներին`Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ 2012թ. իրավիճակի բարելավումը հուսադրում է, որ 2013թ-ին կարելի է ակնկալել մոտ 15 տոկոս աճ (չնայած «Միգոմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի գործունեության դադարեցմանը Հայաստանի տարածքում): Այսօր գրեթե բոլոր բանկերը առաջարկում են միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ` միևնույն պայմաններով: Շուկան գերհագեցած է առաջարկություններով, որի հետևանքով նվազում է պահանջարկը: Արդյունքում կշահի նա, ով կառաջարկի սպասարկման ավելի բարձրմակարդակ: Հարկավոր է մշտապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ընդյալնել տարբեր միջազգային վճարային համակարգերի հետ համագործակցությանշրջանակները և ծառայությունների տեսականին: Ներկայումս բանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ևս մի քանի վճարայինհամակարգերին միանալու ուղղությամբ:

«Փոխանցումների քանակով և ծավալով առաջատար են համարվում Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ: 2012թ. 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրականացվել են 13.864.271 ԱՄՆ դոլարի թվով 21 864 դրամական փոխանցումներ, իսկ Հայաստանի և ԱՄՆ միջև` 625.627 ԱՄՆ դոլարի թվով 1242 փոխանցումներ: Երրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինան` 682 փոխանցումներ 463.206 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ղազախստանից և ԱՄԷ-ից փոխանցումների մեծ ներհոսքը դեպի Հայաստանենթադրաբար կապված է մեր բնակչության` դեպի այդ երկրներ արտագնա աշխատանքի մեկնելու, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առևտրային համաձայնագրերի ձեռքբերման հետ: Խոսելով տրանսֆերների շուկայի ընդհանուր միտումների մասին կարծում եմ, որ Ուկրաինայից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների կրճատումն ուղղակիորեն պայմանավորված է նշված երկրների ներկայիս տնտեսական անկայուն վիճակով»,- նշել է Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---