29 նոյեմբերի 2012 - 13:31 AMT
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները ստորագրեցին երկու երկների նախագահների համատեղ հայտարարությունը: Մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին երկու երկրների գերատեսչությունների միջև:

Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ստորագրեցին դեսպանություններ հիմնելու համար հողատարածքներ հատկացնելու վերաբերյալ որոշումը: Երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրեր կնքվեցին օդային հաղորդակցության, գիտատեխնիկական, սեյսմիկ պաշտպանության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գխավորած պատվիրակությունը: