Global Asset Management-ը կարող է դառնալ Հայաստանում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները կառավարող առաջին ընկերությունը29 նոյեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում տասնյակ առաջատար միջազգային ընկերությունների հետ մասնավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի կառավարման համար: Այդ մասին նոյեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: «Դրանց շարքում է Global Asset Management ընկերությունը, որն արդեն հետաքրքրություն է հանդես բերել Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ»,- հաղորդել է նա: Դրա հետ կապված փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ արդեն 2013-ին Հայաստանում կձևավորվեն առաջին կենսաթոշակային հիմնադրամները, ընդ որում դրանք կլինեն մասնավոր, այլ ոչ թե պետական, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պետությունն արդյունավետ կառավարիչ չէ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների բացակայության պատճառով: Վարդան Արամյանը նաև հաղորդել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակման ուղղությամբ Հայաստանում արդեն առկա է Capital Asset Management ներդրումային ընկերությունը: Իրագործվող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանը 2014-ից անցում կկատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |