ՀԲ-ն կնպաստի սննդի անվտանգության բարելավմանը և տեսչական ստուգումներին Հայաստանում

ՀԲ-ն կնպաստի սննդի անվտանգության բարելավմանը և տեսչական ստուգումներին Հայաստանում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի` Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների կողմից հրատարակվել է սննդամթերք արտադրողների համար նախատեսված նոր ուղեցույց, որը կօժանդակի սննդի անվտանգության չափանիշների բարելավմանը և մրցունակության բարձրացմանը, հաղորդում է IFC մամլո ծառայությունը:

«Պատշաճ արտադրական պրակտիկայի և Պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման» ուղեցույցը տրամադրում է գործնական խորհուրդներ սննդամթերք արտադրողների համար` հիգիենայի և արտադրականպրակտիկաների վերաբերյալ: Այն նաև կօժանդակի այդ ոլորտի տեսուչներին` կիրառելու ստանդարտացված մոտեցում ձեռնարկությունների կողմից վերոնշյալ պահանջների բավարարման գործընթացը գնահատելիս: Սննդի անվտանգության վերաբերյալ Հայաստանում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով, «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» և IFC-ի «Սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրերի կողմից կազմակերպվել է համատեղ սեմինար, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել և տրամադրվել է վերոհիշյալ ուղեցույցը:

«Ուղեցույցում նկարագրված պրակտիկաների ներդրումը էականորեն կնվազեցնի սննդամթերքի աղտոտման ռիսկերը», ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Նշված պրակտիկաները խիստ անհրաժեշտ են նաև Եվրամիության չափանիշներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ձևավորման համար, ինչը մեր հիմնական նպատակներից մեկն է»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---