29 նոյեմբերի 2012 - 16:02 AMT
Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ

Ասանժն արդեն 5 ամիս է ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, քանի որ Էկվադորը նրան քաղաքական ապաստան է տվել:

Էկվադորի իշխանություններն անցյալ ամիս արդեն մտահոգություն հայտնել էին WikiLeaks-ի հիմնադրի առողջական վիճակի վերաբերյալ՝ դիմելով Մեծ Բրիտանիային նրա անարգել այցը հիվանդանոց երաշխավորելու խնդրանքով:

Անցած շաբաթ Էկվադորն առաջարկեց Ասանժին իր պաշտպանության ներքո Շվեդիա հասցնել, հայտնում է BBC-ին:

Բրիտանական ոստիկանությունը մտադիր է արտահանձնել Ասանժին Շվեդիա, որտեղ նա պետք է ցուցմունքներ տա սեքսուալ բնույթի հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ: