29 նոյեմբերի 2012 - 15:49 AMT
Պուտինը, հավանաբար, Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան ենթադրաբար 2013թ. սկզբին, լրագրողներին է ասել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը: Նա չի նշել այցի հստակ ժամկետը, քանի որ, ըստ նրա, այն դեռ հայտնի չէ:

Հայկական մամուլում արդեն բազմիցս տեղեկություններ են հայտնվել Պուտինի Երևան կատարելիք այցի մասին, սակայն, ամեն անգամ Կրեմլը հերքում էր նման հաղորդագրությունները: