29 նոյեմբերի 2012 - 16:00 AMT
Տարոն Սողոմոնյան. Շատ ուրախ եմ, որ հաղթեցի ադրբեջանցուն

Ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ 18:12 հաշվով տոնած հաղթանակից հետո հայ բռնցքամարտիկ Տարոն Սողոմոնյանը նշեց, որ շատ բարձր տրամադրություն ունի, և ուրախ է հաղթական մեկնարկի համար: «Աշխարհի առաջնոււթյունում հեշտ մրցակիցներ չեն լինում, և ադրբեջանցի բռնցքամարտիկը լավ պատրաստված էր: Ոչ մի ճնշում չկար ինձ վրա, և ես թե մարտից առաջ և թե մարտի ընթացքում ինձ հանգիստ էի զգում: Ուղղակի մեծ պարտավորվածություն ունեի»,-նշեց 17-ամյա մարզիկը: Սողոմոնյանի եղբայրը` Կորյուն Սողոմոնյանը 2009 թ-ին կրկին Երևանում դարձել է աշխարհի պատանիների առաջնության հաղթող: Տարոնը ևս հույս ունի, որ լավ մեկնարկը հնարավորություն կտա իրեն հաղթանակներ տոնել հաջորդ 4 մենամարտերում:

Աշխարհի երիտասարդների աշխարհի առաջնությունը մեկնարկեց Երևանում այսօր, և կավարտվի դեկտեմբերի 8-ին: