Երևանյան ԱԱ. Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին

Երևանյան ԱԱ. Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական մարտերը:

Քիչ առաջ կայացավ առաջին հայ-ադրբեջանական դիմակայությունը: 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տարոն Սողոմոնյանը հանդիպեց ադրբեջանցի Նասրադին Մամադովի հետ:

Հանդիպումն անցավ շատ լարված ու հետաքրքիր պայքարում և 18/12 հաշվով վստահ հաղթանակ տարավ հայ բռնցքամարտիկը, որն էլ պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Այսօր մինչև 69 կգ քաշային կարգում Յուրիկ Միքայելյանը կմրցի Աբաս Բառաուի (Գերմանիա) հետ, Հայրիկ Նազարյանի (49 կգ) մրցակիցը կլինին իտալացի Ջանլուկա Կոնսելմոն: 64 կգ-ում Գոռ Երիցյանը կմենամարտի Յու-Լի Լյուի (Թայպե) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---