ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 150, 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման համար Միջազգային համագործակցության ճապոնական բանկը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 150,2 մլն դոլարի վարկ: Համապատասխան համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի խորհրդարանի կողմից: Համաձայնագիրը ներկայացնող Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը հաղորդել է, որ այդ միջոցներով մինչեւ 2008թ.Երեւանի ՋԷԿ-ում կկառուցվի համատեղ ցիկլի նոր էներգաբլոկ` 200-210 ՄՎտ հզորությամբ: Նախատեսվում է, որ ՋԷԿ-ը ամեն տարի կգործի 7 հազար ժամ եւ կարտադրի 1,4-1,5 մլրդ կՎտ/ժ Էլեկտրաէներգիա: Ծրագրի իրականացումը դրվել է Երեւանի ՋԷԿ-ի վրա, որին հայ խորհրդարանականները տրամադրել են նաեւ հարկային արտոնություններ, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---