29 նոյեմբերի 2012 - 18:07 AMT
Հռոմում տեղի կունենա սիրիացի ընդդիմադիրների խորհրդաժողովը

Սիրիայի տարբեր ընդդիմադիր խմբերի և շարժման ներկայացուցիչների խորհրդաժողով տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ին Իտալիայի մայրաքաղաքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես լրագրողներին է հայտնել արտերկրում Սիրիայի ընդդիմադիր Ազգային համակարգող հանձնախմբի համակարգող Հեյսամ Մաննաան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ, խորհրդաժողովին կմասնակցեն Սիրիայի ընդդիմադիր խմբերի մոտ 30 ներկայացուցիչներ: