29 նոյեմբերի 2012 - 17:47 AMT
Կայացել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի վիճակահանությունը

Նոյեմբերի 29-ին կայացել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարը կմեկնարկի «Միկայում» դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը:

Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» գավաթի համար կմրցեն 12 լրատվական թիմեր` «Մեդիամաքսը», «4-րդ իշխանությունը», «Մարզաշխարը», «Արևածաղիկը», «Epress.am »-ը, «Starsbyart.com»-ը, «news.am»-ը, «Մոծակ.am և ԵԱԴ»-ը «Xsport.am»-ը, «ilur.am»-ը, «mamaul.am»-ը և «emedia.am»-ը:

Մրցաշարի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքական թիմով ընկերական խաղ կանցկացները «Կոկա-Կոլա» ընկերության թիմի հետ:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: