29 նոյեմբերի 2012 - 18:51 AMT
Մոտ 200 ցուցարարներ Թունիսում տուժել են ոստիկանության հետ բախումների արդյունքում

Թունիսում առնվազն 200 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում: Մարդիկ դուրս էին եկել փողոցներ` կապված անգործության և երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի հետ:

Ցույցը ցրելու համար, ոստիկանությունը կիրառել է գազ և ռետինե փամփուշտներ: Բողոքի ակցիան երկու օր է, ինչ շարունակվում է Սիլիան քաղաքում, որը գտնվում է Սահարա անապատի եզրին: Բնակիչները պահանջում են տեղի իշխանությունների հրաժարականը:

Թունիսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաղորդել է, որ ազգային անվտանգության ուժերը կիրառում են տանկեր` կարգուկանոն հաստատելու համար:

Հիշեցնենք, որ 2010-ին հենց Թունիսից սկսվեց «Արաբական գարունը»: