29 նոյեմբերի 2012 - 17:49 AMT
Երիտասարդական պալատի տեղում նոր շենքը կարող է կառուցվել ձմեռվանից հետո

Երիտասարդական պալատի տեղում նոր շենքը կարող է կառուցվել ձմեռվանից հետո: Ինչպես այսօր ասուլիսում նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, նոր շենքի համար տենդերը հայտարարվել է, և հայտնի է հաղթողը, որը ճապոնական ընկերություն է: Խնդիրը նրանում է, որ ըստ այդ նախագծի պետք է կառուցվի երկու մասնաշենք, որոնցից մեկի բարձրությունը մոտ 150 մետր է նախատեսված, մյուսինը՝ 90 մետր: Սակայն քաղաքապետարանը, ըստ նոր չափորոշիչների, սահմանել է, որ առաջին մասնաշենքի բարձրությունը պետք է լինի 122մ, երկրորդինը` 70մ: Մինչդեռ նախագծի հեղինակները սեփականատիրոջից պահանջում են հաղթած նախագծի չափորոշիչները պահպանել, բայց քաղաքապետարանը հիմք չունի այդ շենքերի բարձրությունը ավելացնելու համար»,- ասաց նա` հույս հայտնելով, որ ձմռանը կհաջողվի այդ խնդիրներին լուծում տալ և սկսել շինարարութունը: