29 նոյեմբերի 2012 - 17:50 AMT
Շուտով կսկսվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը

Համազգային թատրոնի շենքի համար հայտարարված մրցույթը տվեց իր արդյունքը: Այդ մասին այսօր ասուլիսում նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Ընտրված նախագծի վերաբերյալ ժյուրիի կարծիքը միանշանակ էր, և այժմ նախագծողները աշխատանքներ են տանում Սոս Սարգսյանի և թատրոնի աշխատակազմի հետ: Մոտ ժամանակներս արդեն կդիմենք կառավարությանը, որպեսզի շինարարության համար գումար հատկացվի»,- ասաց նա:

Համազգային թատրոնը մինչ այսօր գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճում: Թատրոնի շենքը կառուցվելու է Սարյան փողոցի Գլխավոր փոստին հարող տարածքում: Նախապես հայտարարած մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն երեք նախագծերը, որոնցից էլ լավագույնն է ճանաչվել Լևոն Ղալումյանի արվեստանոցի նախագիծը: