29 նոյեմբերի 2012 - 18:47 AMT
2012թ 10 ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 1,4 մլն ուղևոր

2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 424 581 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 350 019 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 688 412 մարդ` 2011թվականի 645 632 -ի դիմաց, մեկնել է 736 169 մարդ` 2011 թվականի 704 387 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 9793 տոննա բեռ` 2011թ. 7810 տոննայի դիմաց:Մասնավորապես, արտահանվել է 5 255 տոննա բեռ` 2011թ. 3 651տոննայի դիմաց և ներկրվել է 4 538 տոննա` 2011թ. 4 159 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 8 833 ` 2011թ. 8 299 -ի դիմաց: