29 նոյեմբերի 2012 - 18:08 AMT
Նարեկ Սարգսյան. Տերյան փողոցը կսկսեն ընդլայնել Աֆրիկյանների տան տեղափոխումից անմիջապես հետո

Տերյան փողոցը կսկսեն ընդլայնել Աֆրիկյանների տան տեղափոխումից անմիջապես հետո: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Տերյան փողոցը պետք է ընդլայնվի և միացվի Զաքյան փողոցին: Այդ աշխատանքների համար ամեն ինչ պատրաստ է, միակ խնդիրը Աֆրիկյանների տունն է, որը խոչընդոտում է փողոցի ընդլայնմանը»,- ասաց նա:

Նարեկ Սարգսյանը հավելեց, որ Աֆրիկյանների տունը պետք է տեղափոխվի «Հին Երևան» նախագծի շրջանակում: «Նախագիծը մոտակա ամիսներին պատրաստ կլինի, և կսկսվի ոչ միայն Աֆրիկյանների տան, այլև մի շարք այլ հին երևանյան կառույցների տեղափոխությունը»,- ասաց նա:

Աֆրիկյանների տան քարերը համարակալվել են դեռևս այս տարվա հունիսին: