ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՄԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Հաագայում հանդիպում է ունեցել միջազգային դատարանի նախագահ Շի Ջիոնգի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ինչպես նշել է դատարանի ներկայացուցիչը, Հայաստանը պաշտպանում է միջազգային արդարադատության նորմերը, եւ դա բարձր է գնահատվում: Նրա խոսքերով, Ազգային ժողովի պատվիրակության այցը երկկողմ համագործակցության հավաստում է: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է բոլոր կոնվենցիաները, որոնք առնչվում են Հաագայի արդարադատության միջազգային դատարանի գործունեությանը: Նա նշել է նաեւ, որ երկրում ծավալված են բարեփոխումներ, որոնց նպատակը արդարադատության համակարգի կատարելագործումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---