29 նոյեմբերի 2012 - 18:25 AMT
Թորքմենստանի նախագահը կոչ է անում խորացնել համագործակցությունը երկու երկրների պետհամալսարանների միջև

Հայ-թուրքմենական հարաբերությունները ունեն հարյուրամյա պատմություն, իսկ վերջին տարիներին դինամիկ զարգանում են: Այսօր Թուրքմենստանում ապրում է մոտ 25 հազար հայ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ու ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նկատեց, որ երկու երկրների միջև կա փոխվստահություն և համագործակցություն տարբեր ոլորտներում: ԵՊՀ ռեկտորը հիշեցրեց, որ երկու երկրների պետական համալսարանների միջև համագործակցության պայմանագիր կա, իսկ երեկ ավարտվել է Թուրքմենստանի նախագահի գրքի թարգմանությունը: «Ես վստահ եմ, որ Ձեր այցը ոչ միայն հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նպատակ ունի, այլև նոր թափ կհաղորդի համագործակցությանը»,- ասաց Արամ Սիմոնյանը: Նա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում: Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն հայտնեց նման կոչման համար և ասաց. «Ձեր հրաշալի երկրում պաշտոնական այցով ենք գտնվում, ունեցանք կառուցողական և արդյունավետ բանակցություններ»:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կոչ արեց խորացնել համագործակցությունը երկու երկրների համալսարանների միջև: Նա ներկայացրեց իր երկրի ձեռքբերումները գիտական ոլորտում և ասաց, որ իրենք գիտությանը հատկացնում են 10 մլն դոլար: Ըստ Թուրքմենստանի նախագահի՝ համագործակցությունը կարող է լինել, օրինակ, իր երկրում կառուցվող տեխնոպարկի հարցում: Կառուցումը կավարտվի 2014-ին, իսկ հայ մասնագետների փորձի կարիքը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի խոսքով, իրենք ունեն:

ԵՊՀ ռեկտորն իր հերթին ասաց, որ երկու համալսարանների միջև համագործակցությունը շատ կարևոր է, և ԵՊՀ-ի աշխատակիցները պատրաստակամ են: