29 նոյեմբերի 2012 - 19:02 AMT
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Gallup ընկերության դեմ հայց է ներկայացրել

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Gallup ընկերության դեմ հայց է ներկայացրել` վերջինիս մեղադրելով, որ ընկերությունը միլիոնավոր դոլարներ է շորթել կառավարական կառույցներից` բարձրացնելով իր մատուցած ծառայությունների արժեքը: Այս մասին նոյեմբերի 29-ին գրել է The Washington Post-ը:

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, հետազոտական ընկերությունը 13 մլն դոլար արժողությամբ լրացուցիչ գումար է պահանջել իր աշխատանքի դիմաց:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ «անհամբերությամբ սպասում են» դատարանում իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորությանը, գրում է lenta.ru-ն: