29 նոյեմբերի 2012 - 20:17 AMT
Բրիտանական իշխանությունները ժամանակավորապես արգելում են բանտարկյալների փոխանցումը Աֆղանստանին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես արգելել են աֆղանանական իշխանություններին ձերբակալվածների փոխանցումը` նրանց հետ դաժան վերաբերվելու մտավախություններից ելնելով:

Այս որոշման մասին հաղորդվում է նամակում, որն ուղղվել է Լոնդոնի Բարձրագույն դատարան, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայումս դատարանում ընթանում են աֆղան ֆերմերի հայցով գործի լսումներ, ով ձերբակալվել է բրիտանացաի զինվորականների կողմից: Հայցվորը հայտարարել է դաժան վերաբերմունքի և կտտանքների մասին, որոնց նա ենթարկվել է աֆղանական բանտում:

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Կազայը մեղադրել է ԱՄՆ-ին` տեղական իշխանություններին ձերբակալվածներին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ: