
Իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղիղ բանակցությունները Մերձավոր Արևելքում «տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են»: Այս մասին չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:
Նա քննադատաբար է արտահայտվել պաղեստինյան կողմի` Իսրայելի հետ բանակցությունների շրջանակից դուրս «ՄԱԿ-ի կազմում իր կարգավիճակը բարձրացնելու» ձգտման վերաբերյալ:
Ըստ նրա, «անկախ նրանից, թե ինչ կկատարվի ՄԱԿ-ում, դա չի տա այն արդյունքը, որին ձգտում են ԱՄՆ նախագահն ու կառավարությունը»: «Կոչ ենք անում երկու կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բարդացնել բանակցությունների ընթացքը»,-հայտարարել է Քլինթոնը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: