29 նոյեմբերի 2012 - 21:10 AMT
Սիրիահայ գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներին

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սիրիահայ գործարարների հետ հանդիպում-խորհրդակցություն:

Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել սիրիահայերին, տրամադրել խորհրդատվություն՝ հայաստանյան շուկա մտնելու և կայանալու, ինչպես նաև արտահանմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավար Վարազդատ Կարապետյանն էլ նշել է, որ հաջողությամբ մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված 20 օր տևողությամբ դասընթացը, որում ներգրավված են շուրջ 30 սիրիահայեր:

Ներկաները բարձրացրել էն այն բոլոր հարցերը, որոնք ունեցել են իրենց գրծունեությունը Հայաստանում սկսելու ընթացքում: Այդ նպատակով կազմվել է ժամանակացույց:

Առաջիկա շաբաթվա ընթացքում գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու համագործակցության հնարավոր տարբերակները: