Թուրքմենստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն

Թուրքմենստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն:

Սերժ Սարգսյանն խոսել է հայ-թուրքմենական պատմական արմատներ ունեցող հարաբերությունների մասին, նշել, որ դրանք հիմնված են հայ և թուրքմեն ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա:

Նախագահի խոսքով, այսօր վստահորեն կարելի է ասել, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթները ամուր հիմք են հանդիսանում միջպետական փոխհարաբերությունների համար:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, դրանք թույլ են տալիս ավելի մեծ եռանդով ու արդյունավետությամբ աշխատել հայ-թուրքմենական գործընկերության խորացման և ամրապնդման ուղղությամբ և այն հերթական անգամ թույլ է տալիս համոզվել, որ կողմերը կարող են վստահորեն առաջ շարժվել՝ կյանքի կոչելով նախանշված համատեղ ծրագրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---