30 նոյեմբերի 2012 - 10:15 AMT
Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակ է ստացել

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողում նոյեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունը ստացել է այդ կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ: Ռամալլայի օգտին հանդես են եկել 139 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը:

Պաղեստինյան հայցի դեմ են քվեարկել 9 պետություններ, այդ թվում` ԱՄՆ-ն: Հակառակ սպասումների, Գերմանիան հրաժարվել է օգնել Թել Ավիվին:

Ռամալլային նոր կարգավիճակ տրամադրելը ինքնավարության իշխանություններին թույլ կտա բողոքել միջազգային ատյաններին, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո: Մասնավորապես, պաղեստինցիները կարող են Հաագայի Միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնել հրեական պետության դեմ:

Իսրայելի և ԱՄՆ-ի կարծիքով ինքնավարության ապագան կարող է որոշվել միայն երկկողմ բանակցությունների ընթացքում: