30 նոյեմբերի 2012 - 11:34 AMT
ՀԲ. Պարենամթերքի համաշխարհային գները կայունացել են, սակայն շատ բարձր են մնում

Սննդամթերքի համաշխարհային գները կայունացել են, սակայն շատ բարձր են մնում, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ հոկտեմբերին սննդամթերքի գինը 5 տոկոսով էժան է եղել, քան հուլիսին, երբ գները հասան մաքսիմումի: Իրավիճակի բարելավմանը հաջողվեց հասնել առաջին հերթին ճարպերի ու կարագի գների նվազման հաշվին:

Ցորենը նույնպես էժանացել է, սակայն այդ գործընթացը պակաս ծավալուն էր:

ՀԲ մասնագետները խոստովանում են, որ պարենամթերթի գները շարունակում են բարձր մնալ և գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները 7 տոկոսով:

ՀԲ փոխնախագահ Օտավիանո Կանուտոն զգուշացրել է, որ Պարենային անվտանգությունը պետք է գերակայություն մնա համաշխարհային հանրության համար: