30 նոյեմբերի 2012 - 10:55 AMT
Այսօր Երևանի երիտասարդական ԱԱ ցերեկային մրցահերթում հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ

Այսօր` նոյեմբերի 30-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզա-համերգային համալիրում կկայանան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության երկրորդ օրվա մենամարտերը:

Ցերեկային մրցահերթում հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ: Մինչև 60կգ քաշային կարգում Արման Դարչինյանը կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Ուսեյն Բաիսանգուրովին: Ռաֆայել Սիմոնյանի (91 կգ ք/կ) մրցակիցը կլինի Դատա Կվիրկվելիան (Վրաստան), իսկ Նարեկ Մելքոնյանինը (+91 կգ ք/կ)` Ֆուդինգ Չուն (Չինաստան):

Մրցաշարային առաջին օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաջորդ փուլ են անցել երեքը: Հաղթանակ են տարել Գոռ Երիցյանը(64կգ ք/կ), Տարոն Սողոմոնյանը (49կգ ք/կ) և Հայրիկ Նազարյանը (64կգ ք/կ):