30 նոյեմբերի 2012 - 13:10 AMT
Հենրիխ Մխիթարյան. Հանդիպումը «Յուվենտուսի» հետ կորոշի, թե ով առաջինը կլինի մեր խմբում

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր սպասումներն է կիսել Չեմպիոնների լիգային խմբային փուլի «Յուվենտուսի» հետ եզրափակիչ խաղից: Դոնեցկի թիմը Е խմբի առաջատարն է՝ գերազանցելով Իտսլիային մեկ միավորով:

Փլեյ օֆ դուրս գալու համար ակումբը պետք է խուսափի պարտությունից:

«Գերազանց է գիտակցել, որ մենք արդեն դուրս ենք եկել խմբից, սակայն ամենակարևոր խաղն այստեղ դեռ չի կայացել: Հանդիպումը «Յուվենտուսի» հետ կորոշի, թե ով առաջինը կլինի մեր խմբում: Մեր հաղթաթղթերն են հիանալի բրազիլացիներն ու մարզիչը, որը գիտի, ինչպես պետք է մոտիվացնել թիմին: Ոչ ոքին բավարար է մեզ համար խմբային մրցաշարը առաջին հորիզոնականում ավարտելու համար, սակայն մենք մտադիր ենք խաղալ հաղթանակի համար: Երկրպագուները կգան հետևելու մեև հաջողությանը՝ խաղալու ենք նրանց համար»,-հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը Tuttosport-ին տված հարցազրույցում:

«Շախտյոր» -«Յուվենտուս» խաղը պետք է կայանա դեկտեմբերի 5-ին «Դոնբաս արենայում»: