30 նոյեմբերի 2012 - 15:10 AMT
Թուրքիայի ֆրանսիական վարժարանում դասավանդում են Հայոց ցեղասպանության պատմություն

Պատմության և աշխարհագրության ուսուցման ֆրանսիական կրթական ծրագրի համաձայն բոլոր ֆրանսիական դպրոցներում, այդ թվում` արտասահմանում, անցնում են Հայոց ցեղասպանության պատմություն: Ցեղասպանության պատմություն դասավանդվում է նաև Անկարայում գործող Շառլ դե Գոլի անվան վարժարանում:

Ինչպես հաղորդում է Nouvelles d`Arménie-ն, իմանալով այդ մասին, թուրքական Ազգային շարժման կուսակցության պատգամավոր Օզջան Ենիչերին դիմել է Թուրքիայի ազգային կրթության նախարարություն, պահանջելով բացատրել, թե գերատեսչությունը հավանություն տվել է այդ դասագրքին և գիտի արդոյք Ցեղասպանության դասավանդման փաստի մասին նախարար Օմեր Դինչերը: