Ադրբեջանցիների մոտ գտնվող Հայաստանի 6 քաղաքացիներ ուղարկվել են 3-րդ երկիր

Ադրբեջանցիների մոտ գտնվող  Հայաստանի 6 քաղաքացիներ  ուղարկվել են 3-րդ երկիր

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի, 1971 թ ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին:

«Առաջին հայացքից շատ նորմալ ընդունեցին, հարցնում էին՝ իր հետ ինչպես ենք վարվել, ինչպես է հայտնվել հայկական կողմում: Նրա պատասխանները նորմալ էին, հետո ինչ կլինի դժվար է ասել»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ արդրբեջանական մամուլում արդեն տեղեկություններ կան, որ ցավում են իրենց երկրի ցանկացած քաղաքացու համար, ով գերի է ընկնում. «Ավտոմատ կերպով այդ մարդու ճակատագիրը խաթարվում է իրենց երկրում: Նվազագույնը մի քանի տարի դատապարտվում է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հանձնման ժամանակ հերթական անգամ հարց է բարձրացվել մեր ռազմագերիների և պատանդների մասին.«Ադրբեջանական կողմը նորից ողջամիտ մոտեցում չցուցաբերեց. որոշ հարցերի ասացին, որ իրավասու չեն պատասխանել, իսկ որոշներին պատասխանել են և փոխանցել Կարմիր խաչին: Ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարում է, որ իրենց մոտ ազգությամբ հայ գերի չկա՝ ոչ ռազմագերի, ոչ պատանդ, բացի այն ընտանիքից, որը կամավոր է հանձնվել:

«Մենք Կարմիր խաչին ենք ներկայացրել 90 հոգուց կազմված ցուցակ, որոնց մասին այս կամ այն չափով որոշ տեղեկություններ ունենք, որ կենդանի են կամ գերի: Այդ ցուցակը նաև այսօր ներկայացրեցինք Ադրբեջանի ներկայացուցիչներին, բայց նրանք խուսափեցին որոշակի պատասխանից: Վերջին տվյալներով ադրբեջանցիների մոտ գտնվող մեր 6 քաղաքացիներին ուղարկել են 3-րդ երկիր: Կարմիր խաչը հաստատել է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ մեզ մոտ է գտնվում Ադրբեջանի մի քաղաքացի, որը 4 ամսվա ծառայող է և խնդրել է իրեն 3 կողմի հանձնել, ոչ թե՝ Ադևբեջանին: Ներկայումս Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկվում է այդ հարցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչը սահմանը հատել էր նոյեմբերի 12-ի առավոտյան՝ 07:45-ին: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---