Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցին, իհարկե, խուլ ու համր չէր

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցին, իհարկե, խուլ ու համր չէր

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի, 1971 թ ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին:

Անմիջապես հանձնումից հետո ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե, խուլ ու համր չէր և դա կարելի էր ակնհայտորեն հասկանալ, դժվարանում եմ ասել նպատակը: Մեր մասնագետներն ասել էին, որ գերին որոշակի խնդիրներ ունի, նորմալ չէր խոսում՝ կես ձեռքով, կես ձայնով, բայց հանձնման ժամանակ բոլորին նորմալ բարևեց, ասաց՝ սալամ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչը սահմանը հատել էր նոյեմբերի 12-ի առավոտյան՝ 07:45-ին: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին:

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---