30 նոյեմբերի 2012 - 15:59 AMT
Արման Դարչինյանը դուրս մնաց Երևանի երիտասարդական ԱԱ պայքարից

Այսօր Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրն է: Հայ մարզիկներից ելույթ են ունենալու երեքը: Արման Դարչինյանը (60 կգ) հանդիպեց Հուսեյն Բաինսանգուրովի (Ռուսաստան) հետ:

Առաջին ռաունդում երկու բռնցքամարտիկներն էլ փորձում էին ակտիվություն մտցնել իրենց գործողություններում և միմյանց փոխադարձ հարվածներ էին հասցնում: Ռուսաստանի ներկայացուցիչն առաջինում հաղթեց 5:3 հաշվով:

Երկրորդ ռաունդում էլ ավելի ավելացրեց իր առավելությունն ու առաջ անցավ արդեն 10:4 հաշվով: Դարչինյանին մնում էր միայն առաջ նետվել ու վերջին ռաունդում վաստակել միավորներ: Հայ բռնցքամարտիկը փորձեց գործել էլ ավելի ագրեսիվ, իր միավորների թիվը հասցրեց 7-ի, սակայն ռուս մարզիկը հաղթեց նրան, քանի որ վաստակել էր 15 միավոր:

Մինչև 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանի մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Դաթա Քվիրքվելին, իսկ Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) ուժերը կչափի Ֆուդինգ Չուի (Չինաստան) հետ:

ԱԱ հաղթանակներով են մեկնարկել Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Հայրիկ Նազարյանը (49 կգ):