Երևանյան ԱԱ հաջորդ մարտում Ռաֆայել Սիմոնյանը մրցելու է ավստրալացի Տապու Ջայի Օպետաիայի հետ

Երևանյան ԱԱ հաջորդ մարտում Ռաֆայել Սիմոնյանը մրցելու է ավստրալացի Տապու Ջայի Օպետաիայի հետ

PanARMENIAN.Net - «Առաջին ռաունդում Ռաֆայելն իրեն լավ չդրսևորեց, սակայն հետո ցուցաբերեց կամային հատկանիշներ և երկրորդում բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց»,- ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Միսակյանը, ով նաև Ռաֆայել Սիմոնյանի անձնական մարզիչն է:

Նրա սանը Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության նախնական մարտում մինչև 91 կգ քաշային կարգում 19:8 հաշվով հաղթել է վրացի Դաթա Քվիրքվելիին:

Ըստ մարզչի, ամենակարևորն այն է, որ իր սանը դժվարին պահին չհանձնվեց և երկրպագուներին չհիասթափեցրեց. «Եթե մյուս մարտերում էլ Ռաֆայելը նման կերպ գործի, անպայման կհաղթի»:

Հաջորդ մարտում Սիմոյանը կհանդիպի Ավստրալիան ներկայացնող Տապու Ջայի Օպետաիայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---