30 նոյեմբերի 2012 - 20:27 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

«Ժառանգության» և ԵԺԿ առաջնորդները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարևորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ժառանգություն» կուսակցությունը դիտորդի կարգավիճակով ԵԺԿ-ին անդամակցում է 2012թ. փետրվարից: