ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ԱՅՑԸ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ԵՐԿՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բեն Ֆայոի հետ: Հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, հարաբերություններ հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի լուծում, Հայաստանի ընդգրկումը Եվրամիության նոր հարեւանության ծրագրում: Անդրադարձ է եղել քաղաքների եւ մարզերի համագործակցությանը, նշվել է, որ արդեն իսկ համագործակցում են Դիլիջան(Հայաստան) եւ Պենտանժ (Լյուքսեմբուրգ) քաղաքները: Հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո կոնֆերանս կկազամակերպվի համագործակցության հարցերի շուրջ: Լյուքսեմբուրգից պատվիրակությունը վերադարձավ Հայաստան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---