ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻԱՎՈՐՎԵՑ ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ՇՈՒՐՋ28 մայիսի 2005 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Հայաստանի ամենաբարձր լեռան` Արագածի ստորատում սկսվել է աննախադեպ մի ակցիա` «Միասնության շուրջպար», նվիրված Առաջին հանրապետության օրվան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: 163 կմ երկարությամբ լեռան պարագծով առաջացել է կենդանի շղթա ավելի քան 170 հազար մարդուց, որն ընդգրկում է երկրի Արագածոտնի եւ Շիրակի մարզերի 106 համայնքներ: «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության կազմակերպած այս ակցիան վերածվել է համաժողովրդական տոնախմբության համերգներով, ներկայացումներով, հրավառությամբ եւ հարյուրավոր խարույկներով: Միջոցառմանը ներկա են նաեւ հայկական սփյուռքի եւ աշխարհի խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Ակցիայի յուրաքանչյուր մասնակից զբաղեցրել է մեկ մետրից քիչ տարածություն, իսկ շուրջպարից հետո Արագած լեռան ստորոտում յուրաքանչյուր մետրի վրա կտնկվի «հայրենասիրության» ծառ: Շուրջպարի յուրաքանչյուր մասնակից կրում է ծիրանագույն գլխարկ, որը խորհրդանշում է Հայաստանի դրոշի գույներից մեկը եւ Արագած լեռան մայրամուտը: Ինքը պարը կտեւի 15 րոպե, ակցիային կհետեւեն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |