Բակո Սահակյան. Արցախում ինտերնետի սակագների նվազումը շատ կարևոր է տնտեսական և սոցիալական տեսանկյուններից

Բակո Սահակյան. Արցախում  ինտերնետի սակագների նվազումը շատ կարևոր է տնտեսական և սոցիալական տեսանկյուններից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարևոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, հայտնում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---