30 մայիսի 2005 - 08:07 AMT
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղարար գումարտակներից մեկը եւ չորս սպա «Coоpеrative Best Effort 2005 » շրջանակներում հունիսի 19-30-ը Լվովում (Ուկրաինա) մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Հունիսի 6-18-ը Հայաստանը դիտորդի կարգավիճակում մասնակցելու էՆԱՏՕ-ի «Gintarine viltis 2005» զորավարժություններին Լիտվայում: Այդ զորավարժություններին Հայաստանը ներկայացնելու է կապիտան Լեռնիկ Միքայելյանը: Զորավարժությունների նպատակը, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով`ՆԱՏՕ-ի երկրների եւ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակից զինորականների միջեւ համագործակցության զարգացումն է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողությունների ժամանակ բազմազգ ուժերի ընդհանուր հրամանատարության կատարելագործումը: Զորավարժություններին մասնակցելու են զինվորականներ Ադրբեջանից, Գերմանիայից, Դանիայից, Լատվիայից, Էստոնիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից եւ Ֆինլանդիայից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: