1 դեկտեմբերի 2012 - 13:56 AMT
ԼՂՀ-ում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրների լուծման համար հանձնաժողով է ստեղծվել

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

Արթուր Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Կարեն Միրզոյան` ԼՂՀ արտաքին գործերի նախարար

Սերգեյ Շահվերդյան` ԼՂՀ կառավարությանն առըթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ

Ռոբերտ Շաֆերյան` ԼՂՀ կառավարությանն առըթեր ԼՂՀ ոստիկանության պետ

Վիկտոր Քոչարյան` ԼՂՀ կառավարությանն առըթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Լևոն Գրիգորյան` ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար), հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: