1 դեկտեմբերի 2012 - 13:49 AMT
Ժոզե Մանուել Բարոզուն համեմատել է հայկական կարպետն ու եվրոպական արժեքները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Մատենադարանում հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մատենադարանում շրջայցի տպավորությունները կիսելով՝ պաշտոնյան համեմատեց հայկական կարպետն ու եվրոպական արժեքները:

«ԵՄ արժեքներն անդամ պետությունների 500 միլիոն քաղաքացիների համար են: Դրանք միահյուսված են մեր հասարակությունների խորքերում, ինչպես օրինակ, հայկական կարպետը», - ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:

Նրա խոսքով, ԵՄ-ն կարևորում է Հայաստանի ջանքերը ժողովրդավարական զարգացումներն ապահովելու հարցում, իսկ նախագահական ընտրությունները կլինեն դրա փորձությունը: