ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ավարտին են հասել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Այս մասին այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրանից հետո կանցնեն մուտքի արտոնագրերի պահանջի վերացման շուրջ բանակցություններին և 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգը: «Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ նկատեց, որ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրին էլ ավելի կամրապնդի Հայաստանի և ԵՄ-ի միջև կապը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզաների ճանապարհորդություններ լինեն»,- ասաց նա: Սերժ Սարգսյանն էլ հայտնեց, որ Հայաստանի նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |