30 մայիսի 2005 - 08:36 AMT
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՍԵԼ Է «ՈՉ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴԵՐՈՒԹՅԱՆԸ
Նախօրեին Ֆրանսիայում կայացած հանրաքվեի ընթացքում Ֆրանսիացիների 55 տոկոսը դեմ են արտահայտվել Եվրամիության Սահամադրության ընդումանը: «Ֆրանսիան կայացրեց իր ժողովդավարական ընտրությունը, եւ ես ընդունում եմ այն: Սակայն Եվրամիության Սահմանադրության մերժումը բարդ դրություն է ստեղծում Եվրոպայում մեր շահերի պաշտպանության համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիայի կայացրած որոշման կապակցությամբ իրենց հիասթափությունն են հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն համոզմունքն է հայտնել, թե Ֆրանսիայի որոշումը դեռեւս չի նշանակում, թե «Եվրամիության Սահմանադրությունը կարելի է կործանված համարել»: Սահմանադրությունը պետք է հաստատեն Եվրամիության անդամ բոլոր 25 պետությունները, 8 երկրներում անցկացվելու է հանրաքվե: Չորեքշաբթի օրը հանրաքվե է անցկացվելու նաեւ Նիդեռլանդներում, սակայն ակնկալվում է, որ հոլանդացիների մեծամասնությունը նույնպես դեմ կքվեարկի Եվրամիության Սահմանադրությանը: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի խոսքերով` Ֆրանսիայի կողմից Եվրամիության Սահմանադրությանը «ոչ» ասելը չի անդրադառնա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունների վրա: «Հանրաքվեի արդյունքները վերաբերում են Ֆրանսիայի հանրությանը` ոչ Թուրքիային: Թուրքիա- Եվրամիություն անդամակցության բանակցությունների սկզբի վրա չի կարող ազդել Եվրամիության անդամ որեւէ երկրում օրենսդրական կամ քաղաքական որեւէ փոփոխություն», - վստահություն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: