1 դեկտեմբերի 2012 - 15:33 AMT
Եգիպտացի իսլամիստները ծրագրում են Մուրսիին սատարող հանրահավաք անցկացնել

Եգիպտական «Մահմեդական-եղբայրներ» կուսակցությունը և մի շարք այլ իսլամիստական կուսակցություններ ծրագրում են զանգվածային հանրահավաք կազմակերպել` երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին աջակցելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով Բի-բի-սիին:

Սպասվում է, որ ակցիային կմասնակցեն մեծ քանակությամբ մարդիկ, ինչը կցուցադրի նախագահական լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ Մուրսիի վերջին նախաձեռնությանն աջակցելը: