1 դեկտեմբերի 2012 - 16:01 AMT
Եմենի ՆԳՆ-ն ձերբակալել է «Ալ-Քայիդայի» տեղի առաջնորդներից մեկին

Եմենի ՆԳՆ-ն հաղորդել է, որ ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից մեկին, շաբաթ օրը հաղորդում է «Ասսոշիեյթիդ Պրեսը»:

Ինչպես ասվում է ՆԳՆ հայտարարությունում, Սուլեյման Հասան Մոհամմեդ Մուրշիդ Ավադը ձերբակալվել է Զինջիբար քաղաքում, որը Աբյան հարավային շրջանի վարչական կենտրոնն է: Այնտեղ վերջերս «Ալ-Քայիդայի» գրոհայիններն առավել ակտիվ էին: Նա հայտնի է նաև Աբու Ուսամա ալ-Աբի անունով:

Եմենի իշխանությունների տվյալներով, ալ-Աբին «Ալ-Քայիդայի» ամենավտանգավոր քրեական տարրերից էր. Նա մասնակցել է օրինապահ մարմինների աշխատակիցների սպանությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: